Ռազմավարական նպատակներ
ԽՆԴԻՐ 1.1 Գյումրիում տնակներում բնակվող՝ հիմնադրամի ուղղակի շահառուներ հանդիսացող անհատների և ընտանիքների բացահայտման և նրանց ավարտական ցուցակների կազմելու նպատակով՝ ոլորտային համապարփակ տեղեկատվության հստակեցում և հաստատում.
ԽՆԴԻՐ 1.2 Գյումրու տնակային տնտեսության, նրանցում բնակվող մարդկանց հիմնախնդիրների և հիմնադրամի կողմից դրանց լուծման քայլերի, դրանց միանալու մեխանիզմների վերաբերյալ ՀՀ ազգաբնակչության, Հայկական սփյուռքի ու Միջազգային հանրության շրջանում իրազեկվածության և վստահության մթնոլորտի ձևավորում:
ԽՆԴԻՐ 1.3 Աջակցել Գյումրու քաղաքապետարանի և այլ լիազոր մարմինների ջանքերին կիսաքարաշեն ու քարապատված տնակների քաղաքի գլխավոր հատակագծի ու քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն չունենալու դեպքում սեփականաշնորհման համար անհրաժեշտ իրավանորմատիվային հիմքերի ստեղծմանը և կիրարկմանը:
ԽՆԴԻՐ 1.4 Գյումրում տնակներում բնակվող՝ Հիմնադրամի ուղղակի շահառու հանդիսացող բնակիչների, բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթում
ԽՆԴԻՐ 1.5 «Սոցիալական բնակարաններ» ծրագրի իրականացում Գյումրիում տնակներում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անհատների և ընտանիքների համար:
ԽՆԴԻՐ 1.6 «Սոցիալական հիփոթեք» անտոկոս և առանց կանխավճար վարկի տրամադրմամբ բնակարանների գնման ծրագրի իրականացում Գյումրիում տնակներում բնակվող անհատների և ընտանիքների համար:
ԽՆԴԻՐ 1.7 «Բնակարանների նվիրատվություն» ծրագրի իրականացում Գյումրիում տնակներում սոցիալապես առանձնապես ծանր պայմաններում բնակվող երեք և ավել անչափահաս երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխա և Արցախյան պատերազմին զոհված, հաշմանդամություն ստացած ազատամարտիկների ընտանիքների համար:
ԽՆԴԻՐ 1.8 «Բնակարանների վարձակալություն» ծրագրի իրականացում տնակային խիստ անբարենպաստ և/կամ արտակարգ իրավիճակների արդյունքում անգամ տնակային բնակության պայաններից զրկված, հիմնադրամի ցուցակներում գրանցված անհատների և ընտանիքների համար
ԽՆԴԻՐ 1.9 Անհատ բարեգործների և կազմակերպությունների կողմից Գյումրիում տնակներում բնակվողների բնակարանային պայմանների բարելավման ինքնուրույն կազմակերպվող և իրականացվող նախաձեռնություներին տեխնիկական և տեղեկատվական աջակցության ցուցաբերում:
ԽՆԴԻՐ 2.1 Հիմնադրամի գործունեության արդյունքում բնակիչներից ազատված և փաստացի չբնակեցված տնակների ապամոնտաժում և տարածքի մաքրում.
ԽՆԴԻՐ 2.2 Հիմնադրամի գործունեության արդյունքում տնակներներից ազատված և մաքրված տարածքների մասին տեղեկատվություն ներկայացում Գյումրու քաղաքապետարանին և այլ լիազոր մարմիններին.