• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՆՔ
    • Հիմնադրամի մասին
    • Ռազմավարություն
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Աշխատակազմ
  • ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ
    • Մեր նվիրատուները
      • Բարեգործական օրացույց
    • Մեր գործընկերները
    • Մեր կամավորները
  • ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    • Հաջողության պատմություններ
    • Նորություններ
    • Ընթացիկ բարեգործական միջոցառումներ
    • Մամուլը մեր մասին
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հաշվետվություններ
      • Եռամսյակային
      • Տարեկան
      • Աուդիտորական
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՅՈՒՄՐԻ
    • Գյումրու մասին
    • Հետաքրքիր պատմություններ տնակներից
    • Գյումրին 1988-ից առաջ
  • ՏՆԱԿՆԵՐ
  • ԿԱՊ

    • ԳԼԽԱՎՈՐ
    • Գյումրու մասին

    Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։

    Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։

    Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։

    Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։

    Ունենալով հազարամյակների կենսագրություն, գոյություն ունենալով դեռևս նախաուրարտական ժամանակաշրջանում, լինելով վաղմիջնադարյան նախարարական կենտրոնատեղի, ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ, հանդիսանալով կարևոր տարածաշրջան՝ "Մետաքսյա ճանապարհի" անցուղում, մասնակցելով հայ-ազատագրական մարտերի, անգամ գտնվելով Բյուզանդական կայսրության գերիշխանության տակ, արդեն 19-րդ դարում ազատագրված լինելով ռուսական զորքի կողմից՝ վերստին անցնում է պարսից գերիշխանության տակ, ապա նորից վերագրավվելով ռուսների կողմից դառնում է կարևորագույն ռազմական հենակետ: 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով ռուսական տիրապետության ոլորտ ընդգրկված Գյումրի քաղաքի համար բացվում են հետագա զարգացման համար հույժ դրական հեռանկարներ։ Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը՝ ռուսական հրամանատարությունն ամրացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ, սակայն Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի՝ գտնվելով թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ։


    Իր պատմության ընթացքում քաղաքը ցեղային բնակատեղիից վերածվել է նախարարական նստավայրի, բերդ-ամրոցի, բերդաքաղաքի, կարգվել գավառական կենտրոն՝ այս ամբողջ ընթացքում պարբերաբար դառնալով պատերազմական գոտի:

    Այնուամենայնիվ, քաղաքը միշտ կանգուն է եղել, դիմակայել է ցանկացած փորձության, շարունակ զարգացել է, կառուցապատվել, տարածվել, մշտապես ունեցել է զարգացած տնտեսություն և մշակույթ, եղել է կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական տարածաշրջան:

    Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։

    Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 - 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

    Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։


  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ
  • Հասցե : Ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9ա շենք, 2-րդ հարկ , 206 սենյակ

  • Էլ․հասցե : [email protected]
  • Հեռախոս : +37494032042

2017© Design and development by gHost Services LLC.