«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հայտարարում է կամավորների ընդունելություն:
Բոլորս էլ ուզում ենք ապրել գեղեցիկ քաղաքում և բարեկեցիկ կյանքով:
Միացե՛ք մեր թիմին, դարձե՛ք կամավոր և օգնեք ազատել Գյումրին տնակներից՝ ժպիտներ պարգևելով տնակների բնակիչներին:
Կամավորներն ընդգրկվելու են հիմնադրամի հետևյալ աշխատանքներում.
Մշտադիտարկման և հետազոտական աշխատանքներ
Միջոցների հայթայթման գործունեություն
Հանրային կապեր/հաղորդակցություն
Միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] հասցեին :