Եղոյան Իլիչկա Սուրենի ծնված 1950թ մայիսի 2-ին զոհված ազատամարտիկի կին՝ ապրում է երկու դուստրերի հետ 205/178 տնակումԵղոյան Հեղինե Աղվանի ծնված 1973թ փետրվարի 23-ին և Եղոյան Լուսինե ծնված 1976թ նոյեմբերի 2-ին: Հաշվառված են տնակի տվյալ հասցեում Եղոյան Իլիչկան և Եղոյան Հեղինեն, իսկ Եղոյան Լուսինեն և դուստրը հաշվառված են 205/178 տնակին կից 205/178Ա կիսաքանդ տնակում, որը այլևս բնակության համար պիտանի չէ, այդ իսկ պատճառով ընտանիքի բոլոր անդամները բնակվում են 205/178 տնակում: Իլիչկա և Հեղինե Եղոյանները թոշակառու են, չունեն աշխատանք և երրորդ կարգի հաշմանդամ են գոյատևում են պետության կողմից հատկացված թոշակով: Տիկին Իլիչկան ամուսնու և երեխաների հետ Սպիտակի աղետալի երկրաշարժից առաջ ապրել են Երևանում իրենց կողմից վարձակալած բնակարանում, տիկին Իլիչկան նշեց, որ ամուսնու եղբայրը նույնպես եղել է ազատամրտիկ և 1992թ-ին ընտանիքով տեղափոխվել են Գյումրի,ամուսնու եղբոր տնակի կողքին ժամանակավոր կացարան տեղադրել և ապրում են նույն տնակում մինչ օրս, ամուսինը մահացել է 2005թ-ին:Համայնքի կողմից տնակները հաշվառված են: Տնակները ամբողջությամբ փայտյա են չկա քարաշեն կառույց, տանիքի վիճակը անմխիթար է, չկան կոմունալ հարմարություններ: Տնակները գտնվում են Կամոյի փողոց 73.շ-ի դիմացի խաղահրապարակում, որոնքտարածքում միակ տնակներն են: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապրող Վահան Սարոյանցը, որի հայրը Գյումրեցի է, հովանավորել է վերոնշյալ խաղահրապարակի կառուցումը Focus on Children Now Fond-ի պատվերով, որի կատարումը Գյումրիում իրականացնում է ՄԱԳՆՕՆ ընկերությունը: