Եվս մեկ քայլ տնակից դեպի տուն: 2017թ մայիսի 26-ին, ժամը 12:30-ին տեղի ունեցավ Բարեկամության այգու տնակներից մեկի քանդումը և մայիսի 27-ին բնակարան տրվեց 234/254 տնակում ապրող Արամայիս Յուզբաշյանի ընտանիքին:
Բնակարանի հանձմանը ներկա էին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, <<Գյումրին առանց տնակների>> հիմնադրամի այլ անդամներ և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Բնակարանը ձեռք էր բերվել Շերամի 150 ամյակին նվիրված համերգի հասույթից և հիմնադրամի ֆոնդից հատկացված գումարով: