• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՆՔ
    • Հիմնադրամի մասին
    • Ռազմավարություն
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Աշխատակազմ
  • ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ
    • Մեր նվիրատուները
      • Բարեգործական օրացույց
    • Մեր գործընկերները
    • Մեր կամավորները
  • ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    • Հաջողության պատմություններ
    • Նորություններ
    • Ընթացիկ բարեգործական միջոցառումներ
    • Մամուլը մեր մասին
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հաշվետվություններ
      • Եռամսյակային
      • Տարեկան
      • Աուդիտորական
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՅՈՒՄՐԻ
    • Գյումրու մասին
    • Հետաքրքիր պատմություններ տնակներից
    • Գյումրին 1988-ից առաջ
  • ՏՆԱԿՆԵՐ
  • ԿԱՊ

    • ԳԼԽԱՎՈՐ
    • ՏՆԱԿՆԵՐ
    • Երբ հայրենասիրությունը վեր է աղքատությունից

Մնաց184 օր

0 %

Հավաքված` 1000֏

Նպատակը` 4365000֏

Երբ հայրենասիրությունը վեր է աղքատությունից

54-ամյա Անահիտ Մանուկյանի տնակում ենք: Անահիտի կյանքն էլ իր տնակի նման լքված է շատերի կողմից: Երիտասարդ կինը միայնակ է ապրում տնակում: Երկրաշարժից հետո հոր ընտանիքը ստացավ երեքսենյականոց բնակարան: «Բոլորս գրանցված էինք հորս տան վրա. ես, եղբայրներս ու նրանց ընտանիքները: Բայց հորս մահից հետո տունը դարձավ կռվախնձոր, մայրս էլ բանալիները վերցրեց ու տվեց մյուս եղբորս, ով հաշմանդամ է»:Հետոն ավելի վատ էր: Անահիտի աղջիկը հինգ տարեկան էր, երբ ամուսինը որոշեց մեկնել երկրից՝ աշխատելու նպատակով: Մեկնեց և այդպես էլ չվերադարձավ: Հիմա ուրիշ ընտանիք ունի, իսկ իրենց օգնել է միայն մեկ անգամ՝ աղջկա ամուսնության ժամանակ: Անահիտը նաև նշեց, որ տղան՝ տնակային պայմաններից ելնելով, տեղափոխվեց զոքանչի բնակարան: Չի մեղադրում ոչ ոքի, ասում է, որ հիմա մարդիկ այնպիսի պայմաններում են ապրում, որ չես կարող մեղադրել կամ օգնություն ակնկալել:Տիկին Անահիտի տնակի խոնավ պատերից կախված էին բնակարներ: Նկատեց, որ զննում եմ նկարները ու խորհրդավոր ժպիտով ասաց, որ տղան է հեղինակը: Քիչ այն կողմ դրված է կարի մեքենան՝ Անահիտի հացի միակ աղբյուրը: «Երեկ եղբորս տղան մի քիչ փայտ բերեց, վառեցի տաքացա, իսկ մեքենաս աշխատում է միայն համապատասխան ջերմության դեպքում: Բայց արդեն երկրորդ ձմեռն է ինչ վառելիք չունեմ նորմալ, մեքենան էլ չի աշխատում, պատվերներ չեմ ունենում»,- տխուր ձայնով ասում է Անահիտը: Իսկ այն հարցին, թե դիմե՞լ է քաղաքապետարան վառելափայտ ստանալու համար, Անահիտը պատասխանում է. «Ճիշտն ասած ես նման բաներ չեմ սիրում: Արդեն հոգնել եմ նսեմանալուց: Շատերն ասում են, թե թող նրանք օգտվեն, ովքեր անչափահաս երեխաներ ունեն, իսկ ես մի կերպ կգոյատևեմ: Թող իմ փոխարեն ավելի կարիքավոր մեկին օգնեն»:Նոյեմբեր ամսից սառել է նաև ջուրը: Ասում է, որ ապրիլին հազիվ հալչի, չնայած դա էլ լուծում չէ՝ կեղտոտ ջուր է գալիս, ստիպված հարևանների տանից է ջուր բերում:«Առաջ լավ էր,ժողովրդի ձեռքը փող կար, պատվերներ էի ընդունում, շորեր էի կարում, բայց հիմա նույնիսկ պատվեր ունենալու դեպքում չեմ կարող աշխատել: Մեքենան լավ ջերմության դեպքում է աշխատում, իսկ դրա համար վառելիք է պետք»,- թուքը մի կերպ կուլ տալով ասում է Անահիտը:«Ամեն տարի ասում եմ, թե վերջին տարին է, բայց սա իրականում վերջին տարին է: Այս տարի, եթե տուն չունեցա, կգնամ Հայաստանից … անվերադարձ: Իհարկե, եթե հույս ունենամ, որ ինչ-որ մի բան կստացվի…, որովհետև ես ինձ ոչ մի տեղ երջանիկ չեմ զգում: Պետք է ցավով նշեմ, որ «հիմար» հայրենասեր եմ»,- արցունքոտ աչքերով ասում է Անահիտը:Անահիտ Մանուկյանի հայացքն ու վերջին ասած խոսքերն ակամայից հիշեցրին Հախվերդյանական հայտնի տողերը «քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Երևան…»: Մենք հեռացանք տնակից այն հույսով, որ Անահիտի նման իրական հայրենասերները տանիք չունենալու պատճառով չեն լքի իրենց երկիրը:

Նվիրատվության մասին

Դուք նվիրաբերում եք

Նվիրատվության ձևը

Նվիրատվության չափը *

Ծանոթանալ կանոներին

Շնորհակալություն Ձեր Քայլը Կատարելու Համար։

Հիմնադրամը ստեղծվել է միավորելու մարդկանց միևնույն նպատակի շուրջ, որն է ազատել Գյումրին տնակներից և մինչ օրս տնակներում բնակվող մարդկանց ապահովել ավելի բարեկեցիկ բնակարաններով, ուր կկարողանա աճել ու զորանալ տնակներում բնակվող վերջին սերունդը՝ տնակային կյանքն անթեղելով հիշողության դարաններում։ Հիմնադրամը գրանցված կազմակերպություն է. Վկայական 03Ա1033146 տրված 24,12,2015 ։

 

Նվիրատվությունների գործընթաց


Ինչպես նվիրատվություն կատարել հիմնադրամի համար:

Էջի վրա գտնել նվիրատվություն կոճակը և օգտվելով հրահանգից՝ կատարել փոխանցում։ Փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր նշված դաշտերը։

Ինչպես նվիրատվություն կատարել կոնկրետ տնակաբնակ ընտանիքի համար: Էջի վրա տեղադրված տնակային ընտանիքների պատմություններից նվիրատուն կարող է ընտրել այն ընտանիքը, որին ցանկանում է նվիրաբերել իր գումարը, և օգտվելով տվյալ ընտանիքի վրա բացվող նվիրատվության հրահանգից, կարող է իր փոխանցումները կատարել տվյալ ընտանիքի համար՝ «նպատակ» բաժնում նշելով տվյալ ընտանիքի ներկայացված անդամի անուն ազգանունը և տնակի համարը։ Տվյալ տնակի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար նվիրաբերված գումարը հրապարակային է տվյալ ժամանակի համար: Գումարը հիմնադրամի հաշվին պահվում է այնքան ժամանակ, մինչև տվյալ տնակում բնակվող ընտանիքին հարմար բնակարանի համար միջոցների ամբողջական հայթայթումը և ձեռքբերումը:
Գումարային փոխանցումների անխափան գործընթացի ճշգրտության մեջ վստահ լինելու համար նվիրատուն պետք է ճիշտ լրացնի պահանջվող բանկային, անձնական, և այլ տվյալները, գումարի չափը։ Սխալ մուտքագրումների արդյունքում խափանումների համար հիմնադրամը պատասխանատվություն չի կրում։
Գումարային փոխանցումները կատարելիս, նվիրատուն պետք է տեղեկացված լինի այն մասին, որ նվիրատվության գումարից փոխանցումներ իրականացվող բանկը գանձում է միջնորդավճար։
Փոխարենը, Ձեր ճիշտ և ուշադիր գրանցումները կնպաստեն Ձեր գումարային փոխանցումների հասանելիությունը մեր ընդհանուր նպատակների համար՝ օգտակար լինելով տնակներում ապրող մարդկանց։

Հիմնադրամի պարտավորությունները


Հիմնադրամը պարտավորվում է ստացված նվիրատվությունները ծառայեցնել բացառապես տնակաբնակ գյումրեցիների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով: Հիմնադրամը վստահեցնում է, որ այդ գումարները չեն ծախսվի այլ նպատակներով: Այս գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը երաշխավորվում են կայքում տեղադրված հաշվիչ համակարգերի օգնությամբ, որոնց միջոցով նվիրատուները կարող են տեսնել հավաքված գումարների չափերը՝ փոխանցված հիմնադրամի կամ ընտրված ընտանիքների հաշվին: Նվիրատուները նվիրատվության գործարքից հետոիրենց կողմից փոխանցված գումարները հիմնադրամի հաշվեհամարներին նստելուց առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան բաժնում կարող են տեսնել իրենց անուն, ազգանունները և կատարված նվիրատվությունների չափը: Հիմնադրամը երաշխավորում է նվիրաբերությունների բաժնում մուտքագրած ցանկացած տեսակի տեղեկատվության գաղտնիությունը և ապահովությունը։

Նվիրատուների իրավունքները


Նվիրատուներն իրավունք ունեն
- հիմնադրամի կայքին և գործունեությանը վերաբերող ցանկացած հարց հղել հիմնադրամին և ստանալ սպառիչ պատասխաններ:

- պահանջել երաշխիքներ՝ իրենց նվիրատվությունների հասանելիության և օգտագործման համար:

- պահանջել հիմնադրամին տրված իրենց մասին տեղեկատվության գաղտնիության ապահովումը։
Հիմնադրամի կայքին և գործունեությանը վերաբերող ցանկացած հարցով ցանկացած պահի կարող եք կապվել մեզ հետ։ Մենք կտանք Ձեզ հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ
  • Հասցե : Ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9ա շենք, 2-րդ հարկ , 206 սենյակ

  • Էլ․հասցե : [email protected]
  • Հեռախոս : +37494032042

2017© Design and development by gHost Services LLC.